ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Տիեզերքի սերմի դեմ դու ո՞վ ես, թու՛րք

Տիեզերքի սերմի դեմ դու  ո՞վ ես, թու՛րք
11.02.2024 | 10:04

Թուրքը Հայաստան գործակալներ է գործուղել, պատմությունը մեր անկախ երկրում ևս ուզում է գլխիվայր շրջել, Նախիջևան զորք է մտցրել, ազերիներին արկածախնդրության է դրդում, մեզ սպառնում է, ախորժակը նորից նոր գրգռվել է:

Հիմա ես թուրքին ասում եմ:

Այսքան դար ասպատակեցիք, սպանեցիք, գողացաք, ամեն գանձ ձեզ վերագրեցիք, հափշտակելով ու կեղծելով երկրների շարքն անցաք, մի հասարակ բան չհասկացա՞ք, որ ՀԱՅՆ ԱՄԵՆՈՒՐ Է, ՆՐԱՆ ՈՉԻՆՉ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ:

Երկրի երեսին հայն է՝ իր քանքարի բազմատեսակ արտահայտություններով: Այնքան շատ է ստեղծել, այնքան փառահեղ ու նշանակալի՝ պայթեցնելով ու քանդելով չեք կարող սպառել:

Հողի տակ էլի հայի հետքն է՝ ամեն գտածո նրա խելքի ու ձեռքի դրոշմն է կրում:

Նայեցեք երկնքին՝ հայն է տիեզերքը բաժանել աստեղատների ու նրանց շնորհել իր բարձրագնա մտածումները:

Շրջեք աշխարհում՝ տնտղեք հին ազգերի գեները, լեզուները, մշակույթը՝ հայն է ամենուր հիմնավորապես տնավորված:

Մոլորակը գոտևորող եկեղեցիներն ու խաչքարերը տեսնու՞մ եք, հայագիր են, հայաշունչ:

Ներկա աշխարհի գյուտերից ու հաղթանակների՞ց կուզեք խոսենք, լա՜վ, բայց զգույշ, չընկնավորվեք, բացի ձեզ նման երախտամոռ սրիկաներից՝ զարգացած ազգերը դրանք մեկիկ-մեկիկ գիտեն որպես հայ տաղանդի փայլատակումներ:

Հուսահատվեցի՞ք, դե, վերադարձեք հին ազգերի հայրենիքներից ձեր կցմցած թուրքիա պետություն: Հատկապես Արևմտյան Հայաստանի այդ հայաթափ տարածքում են ձեզ խոշտանգում հայկական հետքերը. որ կողմ նայում ես՝ հայի ձեռքն է երևում, միտքը շողարձակում:

Որպես պետություն դուք նույնչափ ոչինչ եք:

Ձեր ցեղակցի լեզվով կխոսեմ: Հասարակական գործիչ, լրագրող Շուլե Բեթինջեկ: Ծանո՞թ անուն է: Իհարկե, 1982 թ. նա է թուրքական Iki Bine Dogru պարբերականում

պայթուցիկ հոդված գրել այն մասին, թե թուրքերդ ում եք պարտական ձեր պետական «նվաճումներով»:

Հոդվածը տպագրել է «Մարմարան», ես գլխավոր փաստերն արտատպել եմ համացանցից: Ահա թե ինչ է պարզվում:

«-Արևմտյան ըմբռնումով առաջին թատրոնները Թուրքիայում ստեղծվել են հայկական վարժարաններում։

-Թուրքիայում առաջին անգամ բեմ ելած դերասանուհին հայ է՝ Արուսյակ Փափազյան։

-Բազմաձայն երաժշտության և առաջին օպերայի հիմնադիրներն էլ հայեր են։ Տիգրան Չուխաջյանը ստեղծեց թուրքական առաջին օպերան և օպերետը։

-Սինանյանն է հիմնել առաջին նվագախումբը։

-Ե.Ոսկանը «օսմանցի» առաջին արձանագործն է, նա է հիմնել գեղարվեստի վարժարանը։

-Ամբողջ աշխարհի գեղանկարչության պատմության մեջ ասվում է, որ առաջին անգամ Հռոմկլայում Թ.Ռոսլինն է եղել տարածականության կանոնի կիրառողը:

-Ջութակի առաջին ուսուցիչը Հ. Մուհենտիսյանն է։

-Դաշմանուրի առաջին ուսուցիչը Հ.Սինանյանն է, նա հեղնակել է երիտթուրքերի քայլերգը։

-Է.Մանասը կազմակերպեց առաջին երգչախումբը։

-Աշխարհում հայտնի թուրքական ծնծղան ստեղծել է Զիլջյան ընտանիքը։

-Պոլսի առաջին ծաղկավաճառանոցը բացել է Մ.Գարագաշը, որը նաև օպերային առաջին երգչուհին է։

-Թուրքերեն ստուգաբանական բառարանի հեղինակը Պ. Քերեսթջյանն է։ Գիրքը մինչ օրս հավասարը չունի։

-Հ.Վարդանյանը հիմնել է թուրքական առաջին երգիծական թերթը։

-Ն.Բերբերյանն ու Հ.Հեքիմյանը ստեղծեցին թուրքական ծաղրանկարչությունը։

-Պալյան ընտնիքի օրհնյալ ձեռքն է Ստամբուլի վրա։ Նրանք կառուցել են

Դոլմաբախչե, Չրղան Բալթալա, Ելդըզ, Բեյլերբեյ, Գալենտերի, Այնալգավաք, Գյոքսու, Յխլամուր ապարանքները, Վալիդե, Նուսրետիե, Օրթագյուղի մզկիթները, Թոփհանեի ժամացույցի աշտարակը,

գործարաններ, ջրավազաններ, ռազմական նախարարության շենքը, համալսարանի շենքեր։

-Թուրքերենի առաջին լատիներեն այբուբենը պատրաստել է ոսկերիչ Մազլումյանը:

-«Ք.Աթաթուրք» ստորագրությունն ստեղծել է Վ.Չերշյանը։

-Օսմանյան շրջանում մոտ 40 հայեր ամենակարևոր նախարարական պաշտոններ են վարել։ Նրանց վստահվել է նաև խորհրդականի, դեսպանի, պետական խորհրդի անդամի, երեսփոխանի պաշտոններ։

-Հայերի ձեռքին էին օսմանյան ֆինանսները, արդյունաբերության և արհեստների

20 %-ը, գրեթե ամբողջ արտաքին առևտուրը, ներքին առևտրի 60 %-ը։

-Հայեր էին առաջատար իրավաբանները, բժիշկները, լրագրողները, քիմիկոսները»:

Թուրքեր, այս ամենից որտե՞ղ եք փախչելու: Եվ դեռ համարձակ լրագրող Շուլե Բեթինջեկը մոռացել է նշել բազմաթիվ հանրահայտ փաստեր, ահա դրանցից մի քանիսը.

-Երբ 986-ի ահեղ երկրաշարժից Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի մայր տաճարը վերից վար ճաք տվեց և գմբեթը փլվեց՝ այն վերակառուցելու համար հրավիրվեց հայ ճարտարապետ և քանդակագործ Տրդատը, նա, ով կառուցել է Անիի մայր տաճարը: Գմբեթը վերականգնվեց այն նույն ոճով, ինչը հայկական ճարտարապետության անխախտ ավանդույթն է: Կամարին ճարտարապետը հայատառ գրեց իր անունը՝ ՏՐԴԱՏ: Ի դեպ աշխարհառչակ Թաջ Մահալի 5 գմբեթները ևս կառուցել են հայ ճարտարապետներն ու շինարարները: Ի գիտություն ձեզ՝ Թաջ Մահալ հրաշքը կառուցվել է Հնդկաստանի հայ թագուհի Մումթազի՝ Հեղինեի հիշատակին: Այսօր քրիստոնյա աշխարհի հռչակավոր տաճարը՝ Սուրբ Սոֆիան, դուք վերածել եք իսլամական մզկիթի՝ արհամարհելով մարդկային համակեցության բոլոր սրբությունները:

Շարունակենք:

-Ձեր թատրոնի հիմնադիրը թատերական համբավավոր գործիչ Հակոբ Վարդովյանն է:

- Բարսեղ Թուղլաճյանն է ստեղծել ձեր հանրագիտարանն ու մի քանի բառարաններ:

-Հայագետ ու թուրքագետ, պրոֆեսոր Հակոբ Մարթայանը նոր թուրքերենի հիմնադիրն է, իմացել է տասից ավելի լեզու, ինչի համար Աթաթուրքը նրան տվել է Դիլաչար՝ լեզու բացող անունը: Ի դեպ նա է Քեմալին կոչել Աթաթուրք:

- Աթաթուրքի որդեգիրը՝ ձեր պատմության առաջին կին օդաչուն ևս հայ էր: Այդ փաստը ջրի երես հանելու համար Հրանտ Դինքը հատուցեց կյանքով:

-Հայ էր հարյուրամյակի լավագույն լուսանկարիչը՝ «Ստամբուլի աչք» անունով հայտնի Արա Գյուլերը:

-Մեկ այլ հանարահայտ լուսանկարիչ՝ Հովսեփ Քարշը, թեև ծնվել էր իր բնօրրան Արևմտյան Հայաստանում՝ 1915-ի ցեղասպանության ժամանակ մահից հազիվ փրկվեց, ամբողջ կյանքում ապրեց ու ստեղծագործեց արտասահմանում:

-Արևմտյան Հայաստանի տասնյակ հազարավոր հայեր նույն արհավիրքի պատճառով կրկնեցին Հովսեփ Քարշի ճակատագիրը: Նրանց հանճարի փայլը ճաշակեցին ոչ թե պատմական բնօրրանն ու մայր ժողովուրդը, այլ Սուրբ Սոֆիայի իսլամացմանը լուռ հետևող անսուրբ աշխարհը:

Բայց սա ժամանակավոր շրջան է: Ձեզ ու աշխարհին ի տես՝ կա Հայաստանի Հանրապետությունը՝ իր հզոր զավակներով ու հաղթական բանակով:

Փախչելու տեղ չունեք, թուրքեր, միակ բանը, որ ինքն է ձեզնից փախչում՝ թրքությունն է, ձեր՝ իբր ազգային ինքնությունը: Ի՞նչ եք հոխորտալու, երբ իմանաք, որ ձեր արտաքին տեսքում ու ներքին բաղադրությունում բացարձակապես այլ գեներ են ապրում, ո՛չ ձեր պաշտելի թրքականը:

Շարունակելու եք այլոց ստեղծած զենքերով սպառնա՞լ, այլոց արարած արժեքներըով վերվե՞ր թռչել:

Սպառվե՛լ եք, երկնքից վար իջեք, ձերն անապատների ավազն է:

Ձեր հորինած մրցավազքում պարտվե՛լ եք:

Հայն այս լեռնաշխարհում բնակեցվել, ապա մոլորակի չորս ծագերում վերաբնակեցվել է որպես մարդկային տեսակի բարձրագույն չափօրինակ, որպես տիեզերքի սերմ:

Դուք սրա դեմ անզոր եք, հաշտվեցեք:

Կամ սսկվեք, կամ որոնեք ձեր նոր ինքնությունը, գուցե առաքինությունից մի բան հասկանաք:

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

31.07.2020 թ.



Հ. Գ.

Հազար ողորմի Հրաչուհի Փալանդուզյանին, հոգին լույս դառնա․ ա՛յ այսպիսի հարվածներ պիտի հասցնել ալիևներին, էրդողաններին․․․

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5490

Մեկնաբանություններ